Բանկերը պարտավոր են ունենալ պարտադիր պահուստներ

Կենտրոնական բանկը սահմանում է բանկերի կողմից ներգրավված ցպահանջ, ժամկետային և խնայողական ավանդների և այլ պարտավորությունների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների չափը, պահուստավորման և պահուստավորված միջոցների օգտագործման կարգը:

Նույնանման գործունեություն իրականացնող բոլոր բանկերի, ինչպես նաև բանկերի կողմից ստանձնած նույնանման բոլոր պարտավորությունների համար սահմանվում է պարտադիր պահուստավորման նույն կարգը:

Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի համար սահմանել պարտադիր պահուստավորման հատուկ կարգ, որը պետք է տարածվի օտարերկրյա բանկերի բոլոր մասնաճյուղերի վրա:

Պարտադիր պահուստավորման ենթակա միջոցների, ինչպես նաև պարտադիր պահուստավորման ենթակա միջոցների չափը գերազանցող մասի դիմաց վճարվող տոկոսադրույքների չափը սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը: Տոկոսադրույքների չափը պետք է նույնը լինի նույնանման գործունեություն իրականացնող բոլոր բանկերի, ինչպես նաև բանկերի կողմից ստանձնած նույնանման բոլոր պարտավորությունների համար:

Պարտադիր պահուստավորումը սահմանված կարգով չկատարելու դեպքում Կենտրոնական բանկը բանկից տույժ է գանձում` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափով, բայց ոչ ավելի, քան միջին հաշվով պակաս պահուստավորված յուրաքանչյուր օրվա համար պակաս պահուստավորված գումարի մեկ տոկոսը:

Կենտրոնական բանկի խորհուրդը բանկի, Կենտրոնական բանկի նախագահի, վերստուգող ստորաբաժանման առաջարկության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կամ բանկի հետ համապատասխան պայմանագրի կնքմամբ բանկի նկատմամբ նշանակված տույժի գանձումը հետաձգելու, տույժի չափը նվազեցնելու կամ տույժի գանձման ժամանակացույց սահմանելու որոշում է ընդունում, եթե տույժի գանձումը կարող է հանգեցնել բանկի` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել