Արտահերթ ընտրության միջոցով նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը, այսինքն մարտի 13-ին։
Իրավաբան․net-ը հայտնում է, որ Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ.
«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Դեռ հայտնի չէ՝ Վահագն Խաչատուրյանը իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին ուղերձ հղելու է, թե ոչ։
Իրավաբան․net-ը ներկայացնում է նորընտիր նախագահի կենսագրությունը․
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1959 թ. ապրիլի 22, Սիսիան:
Կրթություն
1980 թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Մասնագիտությամբ տնտեսագետ է:
Աշխատանքային գործունեություն
1982-1989 թթ. – «Հրազդանմաշ» ձեռնարկություն
1989-1992 թթ. – «Մարս» գործարանի գլխ. տնօրենի տեղակալ
1990-1996 թթ. – Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր
1992-1996 թթ. – Պատգամավորների, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (Երևանի քաղաքապետ)
1995-1999 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
1996-1998 թթ. – ՀՀ նախագահի խորհրդական
2000 թ. – «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ
2002 թ․ «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահ
2006 թ. – «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ
2019- 2021 թթ․- «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ
2021 թ. օգոստոսի 4-ից՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա: