Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը հիմնվել է ՀՀ Նախագահի 2001թ. հունվարի 19-ի հրամանագրով և շնորհվում է յուրաքանչյուր տարի՝
ա) բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
բ) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
գ) արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.
դ) բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
ե) ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
զ) գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.
է) հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
Համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուների ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն: Մրցանակների մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից: