Կրթության պետական տեսչության հաշվետվությունների հրապարակումը

Կրթության պետական տեսչությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո իր տարեկան գործունեության մասին երեք ամսվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, որն այն հրապարակում է https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Գործունեության ամենամյա հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն՝
1) տեսչության գործունեության,
2) տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների,
3) բացահայտված խախտումների և կիրառված վարչական տույժերի,
4) կատարված աշխատանքների գնահատման,
5) առաջարկված ծրագրերի,
6) տեսչավորման միջոցով բացահայտված առաջավոր, օրինակելի փորձի մասին:

Տեսչության իրականացրած յուրաքանչյուր տեսչավորման արդյունք ենթակա է հրապարակման Կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել