Մայրաքաղաք այցելած օտարերկրյա քաղաքացիներն առողջական խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի առողջապահության ոլորտի մասնագետների հետ

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հաշվի առնելով օտարերկրյա քաղաքացիների մեծ հոսքը Հայաստանի Հանրապետություն՝ տեղեկացնում ենք, որ առողջական խնդիրների, բժշկական անհրաժեշտ փաստաթղթերի դեպքում վերջիններիս հնարավորություն է ընձեռվել դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության մասնագետներին՝ հետևյալ հեռախոսահամարներով.

1.աշխատանքային օրերին ՝ ժամը 09:00-ից մինչ 18:00-ն՝ 010-54-40-58,
2.ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային օրերին՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 094-26-75-55 (Սերինե Բաղդասարյան), 091-65-40-64 (Մարինե Սեթյան)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել