Մարտի 10-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, դատարանից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Ա. Մ.-ն մոտեցել է աղբամանին և ինչ-որ իրեր նետել այնտեղ: Հիմնարկի ծառայողները, անմիջապես զննելով աղբամանը, հայտնաբերել են երկու փաթեթ, որոնց մեջ առկա է եղել 6 բջջային հեռախոս:
Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:
Ա. Մ.-ի անձնական խուզարկությամբ այլ արգելված իրեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: