Կոմիտեն միջազգային գործընկերների հետ բանակցում է ռիսկերի կառավարման «խելացի» համակարգի ներդրման շուրջ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը՝ համալրելով նորարարական մոտեցումներով:

Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից:

Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նվազեցնելով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննման դեպքերի քանակը: Նոր գործիքակազմի շնորհիվ զննման դեպքերի քանակի տեսակարար կշիռը, ընդհանուր դեպքերի մեջ, նախորդ տարիների համեմատ՝ 2021 թվականին արդեն իսկ նվազել է շուրջ 7 տոկոսով:

Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով ՊԵԿ-ը միջազգային գործընկերների հետ բանակցում է ռիսկերի կառավարման «խելացի»  համակարգի ներդրման շուրջ: Արդյունքում համակարգը կունենա ավելի լայն վերլուծական գործիքակազմ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել