Ինչ կենսագրություն ունի Սյունիքի նորանշանակ մարզպետը

Մարտի 3-ին, Կառավարության որոշմամբ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է պաշտոնից և Սյունիքի մարզպետ է նշանակվել Ռոբերտ Ղուկասյանը:

Ղուկասյանը վարչապետի խորհրդականի պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի օգոստոսի 20-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի հունվարի 17-ի որոշման համաձայն էլ Ռոբերտ Ղուկասյանին նշանակվել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Նշենք, որ սոցիալական ձեռնարակտերերի շրջանում նա հայտնի է «Կալավանի Ռոբերտ» անվամբ։

Իրավաբան.net-ը ներկայացնում է նորանշանակ մարզպետի կենսագրությունը:

Ռոբերտ Ղուկասյանը ծնվել է 1980թ.-ի դեկտեմբերի 27-ին, Սումգայիթում։

Կրթություն

2002-2007թթ.- Խ. Աբովյանի Անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, կենսաբանության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
2002թթ. Կալավանի համայնքապետարան, աշխատակազմի քարտուղար
2013-2019թթ. Թայմ Լենդ Հիմնադրամի հիմնադիր տնօրեն
2017-2018թթ. Ճամբարակի համայնքապետարան, համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական
2019-2022թթ. – վարչապետի խորհրդական
2022թ. մարտի 3-ին նշանակվել է Սյունիքի մարզպետ

Այլ տվյալներ

2004-2018թթ.- հնագետ, հնակենդանաբան, միջազգային արշավախմբեր (Հայաստան, ԱՄԷ, Օման, Գերմանիա)
2008թ.- մասնագիտական վերապատրաստում Լիոն, Ֆրանսիա, 2009-2010թթ. Գիտական հետազոտություներ Թուբինգեն, Գերմանիա

Ավելի քան 30 գիտական հոդվածների համահեղինակ է: 1998-2000թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների: 2017թ. Սեպտեմբերի 21-ին պարգևատրվել է երախտագիտության մեդալով:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել