Ինչպե՞ս է ԿԲ խորհրդի անդամը ազատվում պաշտոնից

Կենտրոնական բանկի նախագահը կարող է պաշտոնից ազատվել կամովին՝ ազատվելու օրվանից երեսուն օր առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողովին: Տեղեկացնելու օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից Կենտրոնական բանկի նախագահը համարվում է պաշտոնից ազատված:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամները կարող են պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Ազգային Ժողովը` Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ պաշտոնից ազատում է Կենտրոնական բանկի նախագահին, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահը` Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին, խորհրդի մյուս անդամներին, եթե նրանք`
ա) դադարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել.
բ) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.
գ) թերացել են պաշտոնեական պարտականությունները կատարելիս.
դ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել են կամ զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից.
ե) հիվանդության կամ այլ պատճառով վեց ամսից ավելի չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները.
զ) մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի բացակայել են խորհրդի նիստերից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել