Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը.
|
Տարիքային խումբը |
Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով |
|
մինչև 23 |
2 տարի |
|
23-ից մինչև 26 |
3 տարի |
|
26-ից մինչև 29 |
4 տարի |
|
29-ից մինչև 32 |
5 տարի |
|
32-ից մինչև 35 |
6 տարի |
|
35-ից մինչև 38 |
7 տարի |
|
38-ից մինչև 41 |
8 տարի |
|
41-ից մինչև 44 |
9 տարի |
|
44-ից բարձր |
10 տարի |
Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից:
Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:
Նշենք նաև, որ հաշմանդամության աշխատանքային կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին, ինչպես նաև հաշմանդամ երեխա ճանաչված անձին նշանակվում է հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ:
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:


