Անձինք կարող են կնքել գործարքներ՝ դրա կատարումը պայմանավորելով այս կամ այն հանգամանքով:
Գործարքը համարվում է հետաձգող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների և պարտականությունների ծագումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ:
Գործարքը համարվում է վերացնող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների և պարտականությունների դադարումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ:
Եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն արգելք է հանդիսացել այն կողմը, ում ձեռնտու չէ պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է իրականացված:
Եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն նպաստել է այն կողմը, ում ձեռնտու է պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է չիրականացված: