Նոտարի իրականացրած նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը՝ նախարարիսահմանած կարգով: Վերահսկողության իրականացման նպատակով կարող են նոտարիցպահանջվել անհրաժեշտ փաստաթղթեր կամ այլ նյութեր: Արդարադատության նախարարիգրավոր պահանջով կարող են վերցվել նոտարի մոտ պահվող նոտարական փաստաթղթերը:Նոտարի մոտ ստուգումներ կատարելուց առաջ այդ մասին նախօրոք հայտնվում է նոտարականպալատ, որի ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցել ստուգումներին:
Նոտարի մոտ ստուգումներն իրականացվում են արդարադատության նախարարի կամնոտարական պալատի նախաձեռնությամբ: Դատախազության, ներքին գործերի, ազգային անվտանգության եւ իրավապահայլ մարմինները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքովնախատեսված կարգով եւ սահմաններում իրավունք ունեն միջամտել նոտարի գործողություններինմիայն նոտարին կամ նոտարական գործողություններին առնչվող հարուցված քրեականգործերով՝ այդ գործերի սահմաններում: Նոտարի նկատմամբ իրականացվող քրեադատավարականգործողությունների մասին այն իրականացնող մարմինը մեկ օրվա ընթացքում հայտնումէ արդարադատության նախարարին եւ նոտարական պալատ: