Եթե կարծում եք, որ վարչական ակտն անվավեր է, պարտավո՞ր եք ապացուցել դա

Որպես կանոն, վարչական դատավարությունում ապացուցման բեռը կրում է այն կողմը, որի տիրապետման ներքո գտնվում են իր պահանջները կամ առարկությունները հիմնավորող ապացույցները:

Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

Սակայն, եթե որոշել եք վարչական ակտը վիճարկել վարչական դատարանում, պետք է իմանալ, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել