Ի՞նչ պարտականություններ ունի օդանավի հրամանատարը

Օդանավի հրամանատարը պարտավոր է՝

1) նախքան թռիչքը ստուգել՝
ա. օդանավի թռիչքի համար պիտանի, պատրաստ, լրակազմ և բեռնված լինելը՝ սահմանված պահանջներին համապատասխան,
բ. թռիչքի նախապատրաստվածությունը՝ սահմանված կանոնակարգերին համապատասխան.
2) թռիչքն իրականացնել սահմանված կանոնակարգերին համապատասխան և հետևել օդանավի վիճակին:

Օդանավի շահագործման կանոնները սահմանում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Օդանավի հրամանատարը և անձնակազմը պարտավոր են հոգ տանել օդանավում գտնվող ուղևորների, ուղեբեռի և բեռի նկատմամբ:

Օդանավի հրամանատարը պարտավոր է վերահսկել անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն օդանավում և դրանցում կատարված գրառումների համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության սահմանած կարգերին:

Օդանավի հրամանատարը, ինչպես նաև օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հայտնել օդանավի թռիչքային պիտանիությանն առնչվող բոլոր դեպքերի, իրադարձությունների և անսարքությունների մասին:

Եթե օդանավի վթարային վիճակի պատճառով և թռիչքի անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրամանատարն իր գործողություններում չի պահպանել կիրառվող պահանջները և կարգերը, ապա այդ մասին հրամանատարը կամ անձնակազմն անմիջապես պետք է զեկուցի օդային երթևեկության կառավարման համապատասխան ծառայությանը: Թռիչքի ավարտից հետո միջադեպի հանգամանքների մասին հրամանատարը պարտավոր է զեկուցագիր ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

Ավիացիայի թռիչքների համար արգելված գոտում օդանավի հայտնվելու դեպքում այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո հրամանատարը պարտավոր է ապահովել օդանավի դուրսբերումն այդ գոտուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել