2022 թվականի մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վարչական շենքի ետնամասում գտնվող աղբամանի մոտակայքում առկա է կասկածելի փաթեթ:
Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:
Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ հիմնարկի հետաքննիչը վերոնշյալ տարածքից հայտնաբերել է փաթեթը, որում առկա են եղել հերոին, մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներին նմանվող, փաթեթների հետ միասին համապատասխանաբար՝ 5.05, 2.65 և 68.15 գրամ քաշերով զանգվածներ, 158 հատ ամիտրիպտիլին և 150 հատ դիմեդրոլ տեսակների դեղահաբեր, ինչպես նաև՝ 23 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 8 ականջակալ, բջջային հեռախոսի 6 լիցքավորման լար և 1 լիցքավորիչ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: