Ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելուժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները ևթարգմանիչները:
ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ծանուցագիրն ստանալուց հրաժարվելըհավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրնստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքումդատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի կարգավորում այն հարցը, թե ինչ է լինում, երբ կողմը հրաժարվում է ստանալ ծանուցագիրը, սակայն այս և այլ դեպքերի համար օրենսգիրքը թույլատրում է կիրառել օրենքի անալոգիա՝ նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը: