Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել