Ո՞ր մարմինն է քննարկում քաղաքացու`հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման հարցը

Քաղաքացու`հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմումը դատավորը քննում է գործը հարուցելու օրվանից հինգ օրվա ընթացքում:Քաղաքացին իրավունք ունի մասնակցել դատական նիստին: Եթե հոգեբուժական հաստատությունից ստացված տեղեկությունների համաձայն անձի հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել դատական նիստին, ապա դատավորը դիմումը քննում է հոգեբուժական հաստատությունում:

Դիմումի քննությանը պարտադիր է այն հոգեբուժական հաստատության ներկայացուցչի մասնակցությունը, որի նախաձեռնությամբ գործ է հարուցվել, ինչպես նաև այն անձի ներկայացուցչի մասնակցությունը, որի նկատմամբ լուծվում է բուժման հարցը:

Եթե անձի ներկայացուցիչը դիմումի քննությանը չի մասնակցում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, կամ անձը ներկայացուցիչ չունի, ապա դիմումի քննությանը պարտադիր է այդ անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի, իսկ բնակության վայրը անհայտ լինելու դեպքում` հոգեբուժական հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել