Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում թշնամու սադրանքներին և հարցին, թե այս ամենը որքանով են կապված Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների հետ, ասեմ, որ այդ ամենի պատճառը հետևյալն է՝ ադրբեջանական կողմը ատում է հայերին ու Ռուսաստանին։
Բայց կոնկրետ ժամանակահատվածի ակտիվությունը ռուս-ուկրաինական այս իրավիճակն է, որն էլ ադրբեջանական կողմի համար առիթ է։
Թշնամին սադրանքների դիմել է ու դիմելու է, սա է նրանց էությունը, ուստի այստեղ հայկական կողմի համար չպետք է որևէ զարմանալի բան լինի։ Ի դեմս Ադրբեջանի՝ կա պետություն, որն իր հասարակության մեջ հայերի նկատմամբ ատելություն է ներարկում»,- գրել է նա։