Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազատարի վթարի վերացման հնարավորություն ստանալու համար:
Նախարարությունը հայտնում է, որ հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնեն։