Որո՞նք են մաքսային մարմինների հիմնական խնդիրները

ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն՝ մաքսային մարմինների հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության,տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը

բ) մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ապահովումը և մաքսային օրենսդրության պահանջներիկատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, մաքսային օրենսդրության խախտումներիկանխարգելումը, կանխումը, բացահայտումը, մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորություններիչկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացածպարտքերի գանձման գծով աշխատանքների իրականացումը

գ) առևտրատնտեսական հարաբերություններում մաքսային կարգավորման մաքսային օրենսդրությամբսահմանված միջոցների կիրառումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների ևտրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսայինօրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը, մաքսային վճարներիգանձումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

դ) մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացումը և Հայաստանի Հանրապետությանմաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստողպայմանների ստեղծումը

ե) մաքսանենգության, ինչպես նաև մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցներիտեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների դեմպայքարը, թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական և հնագիտական նշանակություն ունեցողառարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ևբուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանովապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարինաջակցումը

զ) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցումը

է) սպառողների շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող ապրանքների որակի ապահովմանընպատակաուղղված միջոցառումներին աջակցումը

ը) մաքսային գործին վերաբերող հարցերում միջազգային պայմանագրերով նախատեսված ՀայաստանիՀանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, համագործակցություննօտարերկրյա պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերովզբաղվող միջազգային կազմակերպությունների հետ

թ) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության վարումը

ժ) մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը և մաքսային գործի բնագավառում խորհրդատվականաշխատանքների կատարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել