ՀՅԴ-ն նոր Բյուրո է ընտրել․ հաստատվել է նաև կազմը

2022 թ. մարտի 8-ին, Հայաստանում գումարված ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովն ավարտեց իր աշխատանքները։ Այն մեկնարկել էր փետրվարի 28-ին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ-ից։

Ժողովի օրակարգը բխում էր հայրենիքի և հայության առջև ծառացած ներազգային, միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներից, որոնց շուրջ ծավալվեցին խորքային քննարկումներ. ճշտվեցին հաջորդ քառամյակի ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և կայացվեցին որոշումներ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

Ժողովը քննեց և գնահատեց շրջանավարտ ՀՅԴ Բյուրոյի եռամյա գործունեությունը, ներկազմակերպական խնդիրներն ու անելիքները:

Ընդհանուր ժողովն իր օրակարգը սպառելուց հետո, ընտրեց կուսակցության բարձրագույն մարմին՝ Բյուրո:

ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են՝

Վիգեն Բաղումյան (Իրան)
Դավիթ Իշխանյան (Արցախ)
Արսեն Համբարձումյան (Հայաստան)
Կիրո Մանոյան (Հայաստան)
Մկրտիչ Մկրտիչյան (Լիբանան)
Խաժակ Մկրտիչյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Արմեն Ռուստամյան (Հայաստան)
Հովսեփ Տեր-Գևորգյան (Եվրոպա)
Րաֆֆի Տոնապետյան (Կանադա)
Մուրադ Փափազյան (Եվրոպա)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել