Արցախի պաշտպանության բանակից հայտնում են․
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 7֊ին` ժամը 18։45-ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական կեղծիքն է և հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձը»։