Բանկային գաղտնիքի հրապարակում է համարվում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամտարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելուհնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նմանտեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը, բացառությամբ«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածովսահմանված դեպքերի:
Բանկին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչականծառայություններ մատուցող կամ բանկի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց ևկազմակերպություններին տվյալ բանկի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հայտնելը կամտրամադրելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքներըկատարելու համար և, որ այդ անձինք և կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ սույն օրենքի 8հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից` բանկային գաղտնիքի հրապարակում չիհամարվում:
Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով և (կամ) զանգվածայինլրատվության այլ միջոցներով հրապարակում է բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշորպարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները: Սույնկետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն Հայաստանի Հանրապետությանդրամը, դրան համարժեք կամ այն գերազանցող պարտավորությունը: Սույն մասի կիրառման նպատակովարտարժութային պարտավորության Հայաստանի Հանրապետության դրամին համարժեքությունը որոշվում էհրապարակմանը նախորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ ՀայաստանիՀանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջինփոխարժեքով: Սույն կետով նախատեսված անպարտաճանաչ պարտապան է համարվում պայմանագրովպարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների 180 օր և ավելի խախտում թույլ տվածպարտապանը: Սույն կետով նախատեսված տեղեկությունների հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինիհրապարակում չի համարվում:
Բանկի և (կամ) բանկի ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերիպահանջների խախտումների և դրանց համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմիցբանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների` ՀայաստանիՀանրապետության կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված բանկի կողմից հրապարակումը բանկայինգաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում: Պատժամիջոցների մասին որոշումները հրապարակելիսարգելվում է նշել խախտում թույլ տված բանկի հաճախորդների անունները (անվանումները):