540 գրամ քաշով ծնված և առողջական խնդիրները հաղթահարած երեխան դուրս գրվեց հիվանդանոցից. ԱՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ներկա է գտնվել երեխայի դուրսգրմանը։

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Նախարարը նկատել է, որ հետծննդյան ճիշտ խնամքի և բուժօգնության շնորհիվ 540 գրամ ծնված փոքրիկը դուրս է գրվում 3 կգ 700 գրամ քաշով` առանց առողջական որևէ բարդության:

Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը շրջել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այցելել արտամարմնային բեղմնավորման բաժանմունք:

Նախարարը նշել է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը» մեծ արձագանք է գտել հանրության շրջանում, ծրագրի շահառուներն են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել