Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան:
Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ: