Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ ՊՎԾ-ում

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԵՐԱՀՍԿՈՂ-ի (ծածկագիր՝ 52-24.5-Մ1-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.5-Մ1-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2022 թվականի մարտի 7-ից մինչև 2022 թվականի մարտի 14-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),

2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,

6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:

Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:

Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.5-Մ1-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:

Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47, 90 րոպե տևողությամբ ):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256,623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 2, 4, 7, 9, 21, 27, 29, 34, 35, 40, 46, 47, 49, 50, 51, 53, 57, 60, 61, 62, 63, 73, 74, 78, 79, 82, 83, 84, 109, 110, 111, 122, 146, 147, 153, 159, 160, 179, 180, 182, 194, 195
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ 3, 4, 5, 6, 7, 8 ,15, 20, 23, 24, 26, 27, 31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=157305
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 6, 7, 8, 13, 17, 18, 20, 21, 22, 30, 31, 37
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120947
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1, 2, 13, 23, 31, 32, 33, 34, 36, 37, 38, 40
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1.2, 2-6, 10, 11, 12, 13, 15, 16-26, 31-34, 37, 40
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140926
«Գնումների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 16, 18,19, 21, 22, 23, 25, 26, 29, 33, 34, 36, 37, 40, 43, 46
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154392
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 3, 7-11
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154475
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։

Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012:
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013:
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• «Հաշվետվությունների մշակում» Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

• «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47, հեռախոսահամարներ՝ 010 31 31 86, 010 31 31 87, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected])

ՀՀ քաղաքացիները թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել