Ո՞ր դեպքում է ապրանքների մասին տեղեկատվություն տրամադրվում

Վաճառողը պարտավոր է առաջարկվող ապրանքի մասին գնորդին տրամադրել անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն, որը տրամադրելու եղանակներն ու բովանդակությունը պետք է համապատասխանեն օրենքով, այլ իրավական ակտերով և մանրածախ առուվաճառքում սովորաբար ներկայացվող պահանջներին: Գնորդն իրավունք ունի մինչև մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելը, զննել ապրանքը, պահանջել իր ներկայությամբ ստուգելու ապրանքի հատկությունները կամ ցուցադրելու դրա օգտագործումը, եթե դա չի բացառվում ապրանքի բնույթով և չի հակասում մանրածախ առուվաճառքում ընդունված կանոններին:

Եթե վաճառքի վայրում գնորդին հնարավորություն չի տրվել անհապաղ ստանալու ապրանքի մասին նշված հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը, նա իրավունք ունի վաճառողից պահանջել հատուցելու մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելուց անհիմն խուսափելու հետ կապված վնասները, իսկ եթե պայմանագիրը կնքված է, ապա ողջամիտ ժամկետում հրաժարվել այն կատարելուց, պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը և հատուցելու վնասները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել