Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի օրենքով նախատեսված դեպքերից:
Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ Կառավարության՝ 27 դեկտեմբերի 2001 թվականի N 1286 որոշմամբ: