Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, սպասվում են տեղումներ․ հնարավոր է ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի երեկոյան ժամերին, 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 3-4-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` մարտի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը և առավոտյան, 7-ին, 8-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 5-ի ցերեկը, 6-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, 4-ի գիշերը առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։

Մարտի 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ, մարտի 3-5-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ին կնվազի 6-8 աստիճանով ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել