Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահի տեղակալ, նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և խմբակցության պատգամավորների հետ ծաղկեպսակ է դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

