Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ գործատուների կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն այս պահի դրությամբ ներկայացված է ավելի քան 2,600 թափուր աշխատատեղ։
Երևանում և մարզերում աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ ներբեռնելով համապատասխան ցանկն այս հղմամբ՝ https://bit.ly/3ssZqPR։
Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
Հղումով անցնելուց հետո կտեսնեք կապույտով գրված՝ Գործատուի կողմից ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայություն ներկայացվող առկա թափուր աշխատատեղերի ցանկ ։ Սեղմեք գրվածին և կտեսնեք ցանկը։