Եղանակը՝ գարնան առաջին օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։

Փետրվարի 27-28-ին, մարտի 01-02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին, մարտի 02-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` փետրվարի 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:

Փետրվարի 27-28-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 5-10 մ/վրկ, փետրվարի 25-ին և 26-ին, մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Արարատի մարզում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +19։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել