Ե՞րբ և ինչպե՞ս է ստուգվում օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիությունը

Հայաստանի Հանրապետությունում կարող են անցկացվել օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիության տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ, որպեսզի՝

1) ճանաչվի դրա թռիչքային պիտանիության վկայականը, կամ երկարաձգվի գործողության ժամկետը.
2) տրվի թռիչքային պիտանիության վկայական լիազորված մարմնի կողմից.
3) տրվի օդային տարածքում օդանավի թռիչքների թույլտվություն, եթե այդպիսին պահանջվում է:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիության տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ կարող են անցկացվել նաև, եթե՝
1) առկա են կասկածներ օդանավի թռիչքային պիտանիության վերաբերյալ.
2) ներկայացվել է հայտ օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից.
3) դա պահանջվել է օդանավի թռիչքային պիտանիության վերահսկողությունն իրականացնող երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից:

Եթե օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիության տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ օդանավը թռիչքների համար պիտանի չէ, կամ օդանավին հասցվել է այնպիսի վնասվածք, որն ազդում է դրա թռիչքային պիտանիության վրա, ապա Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կարող է արգելել օդանավի օդ բարձրանալը: Եթե օդանավը գրանցված է Չիկագոյի կոնվենցիայի անդամ հանդիսացող երկրում, ապա Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է այդ երկրի համապատասխան իրավասու մարմնին օդանավի վիճակի և իր ընդունած որոշման մասին: Եթե այդ երկրի համապատասխան իրավասու մարմինը որոշում է, որ իր օդանավը թռիչքների համար պիտանի է, ապա օդանավին տրվում է օդ բարձրանալու թույլտվություն: Եթե այդ երկրի համապատասխան իրավասու մարմինը որոշում է, որ օդանավը չի բավարարում թռիչքային պիտանիության պահանջները, սակայն որոշակի պայմաններով կարելի է թույլատրել դրա թռիչքը մինչև այլ վայր, որտեղ կիրականացվի դրա վերանորոգումը, ապա լիազորված մարմինը թույլատրում է օդանավի օդ բարձրանալը՝ այդ երկրի համապատասխան իրավասու մարմնի սահմանած պայմանների համաձայն: Այդպիսի թռիչքի ընթացքում չի թույլատրվում կատարել վճարովի փոխադրումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել