ՄԻՊ-ը ևս մեկ դիմում է ուղարկել Սահմանադրական դատարան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ քիչ առաջ Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանը այսօր՝ փետրվարի 23-ին, դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը, որը խոչընդոտներ է հարուցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար՝ աշխատակազմի հետ կապված կարևոր հարցերը կախվածության մեջ դնելով Կառավարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել