Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման մասին

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հակիրճ մտորումներ մտահոգիչ զարգացումների առիթով.

1. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին

Որքան սրվում է ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են Հայաստանի դիրքերը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, առանց այդ էլ չափազանց բարդ, առաջիկա բանակցություններում։ Այս առումով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլեւ ընդհակառակը, ավելի է սրում այն, ըստ էության, ծառայելով բացառապես մեր հակառակորդների շահերին։ Ուստի ես կոչ կանեի ժամանակավորապես դադարեցնել այդ հանձնաժողովի գործունեությունը եւ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանն անդրադառնալ ավելի բարենպաստ եւ հանդարտ իրավիճակում։

2. Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման գաղափարի մասին

Քանի որ խնդիրը վերաբերում է բացառապես Հայ առաքելական եկեղեցու իրավասության ոլորտին, որին պետությունն անգամ միջամտելու իրավունք չունի, ապա, իմ խորին համոզմամբ, Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդն, ըստ արժանվույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետեւ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել