Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Վայք քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Գործարկվելու են քաղաքի շչակները:
Նախարարությունից խնդրում են չանհանգստանալ: