Ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ ակցիա անող ցուցարար աղջկա ձեռքը կոտրվել է բաժանմունքում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ փետրվարի 22-ին ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստան այցելության դեմ բողոքի ցույց անող ՀՅԴ-ականներից մեկի ձեռքը կոտրվել է։

«Քիչ առաջ ոստիկանության բաժանմունքից դուրս եկավ վերջին բերման ենթարկվածը։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ, ընկերուհի Նարոտ Ղազարյանը բացատրություն տվեց, ձեռքը կոտրվել է ոստիկանության բաժանմունքում, հիվանդանոցում գիպս են դրել։

Թուրքի դեմ ցույց անելու համար բերման են ենթարկվում, քրեական գործ է հարուցվել»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել