Ովքե՞ր չեն կարող աշխատել միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի հետ

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների հետ աշխատելու իրավունք չունեն`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
բ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում և իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների բժշկական հակացուցումների ցուցակով նախատեսված հիվանդություններով տառապող անձինք.
գ) տվյալ աշխատանքի կատարման համար պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք չունեցող անձինք.
դ) տվյալ աշխատանքներն իրականացնելու համար հուսալիության ստուգման պահանջներին չհամապատասխանող անձինք:

Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել