Ովքե՞ր են վարչական դատավարության մասնակիցները

Ըստ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի` վարչական դատավարության մասնակիցներն են կողմերը` հայցվորը և պատասխանողը, ինչպես նաև երրորդ անձինք:

Հայցվոր է համարվում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ինչպես նաև այն վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը,որը դիմել է վարչական դատարան:

Պատասխանող է համարվում` այն վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, ինչպես նաև այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:

Երրորդ անձինք են համարվում` այն ֆիզիկական և իրավաբանական անձինք` որոնց շահերը շոշափվում են կամ կարող են շոշափվել վարչական վարույթի ընթացքում կայացվելիք դատական ակտի ժամանակ:

Այլ անձինք են համարվում վարույթին մասնակցող վկաները, փորձագետները, թարգմանիչը, այլ վարչական մարմնի ներկայացուցիչները, կողմերի և երրորդ անձանց ներկայացուցիչները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել