Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի փետրվարի 17-ի որոշմսմբ հաստատվել է նորանշանակ խորհրդական Քնարիկ Հարությունյանի լիազորությունները։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդական Քնարի Հարությունյանին վերապահել Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, քարտուղարության՝ ընդհանուր և վարչատնտեսական բաժինների որոշակի աշխատանքների ծրագրերի համակարգումը, որի իրականացման համար խորհրդականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից ստանալու տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն»։
Նշենք, որ նա մարզպետի օգնական է նշանակվել փետրվարի 15-ին։
Հիշեցնենք, որ Քնարիկ Հարությունյանը եղել է Նազելի Բաղդասարյանի օգնականը,երբ նա պատգամավոր էր։