Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր ՝ փետրվարի 18-ին, հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»:
Նշենք, որ վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսի 9-ից: