Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր ՝ փետրվարի 18-ին, հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Ռոմիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»:
Ալեն Սիմոնյանի մեկ այլ հրամանագրով էլ Արամ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ:
Լուսանկարում Ռոմիկ Մարգարյանն է։