Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանի լիազորությունները դադարեցվել են առողջական խնդիրների պատճառով. ԲԴԽ

Բարձրագույն դատական խուրհուրդը փետրվարի 18-ին որոշում է ընդունել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, Բարձրագույն դատական խորհուրդը:

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

2022 թվականի փետրվարի 21-ից Վարչական դատարանի դատավոր Արշակ Սերոժի Ալավերդյանի լիազորությունները դադարեցնել»:

Իրավաբան.net-ը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը սահմանում է, որ դատավորի լիազորությունները դադարեցվում են , եթե դատավորն ունի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները:

Դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը սահմանում է. «Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որով լուծում է դատավորի լիազորությունների դադարեցման հարցը:

Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը սահմանում են. «1.Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ

2. դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումները՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Եթե քվեարկության արդյունքով որևէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում և ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել