Արթուր Սարգսյանը մերժել է դատարանի առաջարկը. Մենուա Հովսեփյան

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյունիքի մարզի առաջին ատյանի Ընդհանուր Իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենում Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր՝ Արթուր Սարգսյանի եւ մյուսների գործով հերթական դատաքննությունը։

Արթուր Սարգսյանին դատարանն առաջարկեց կիրառել վաղեմության ժամկետ և գործն ավարտել, սակայն Արթուր Սարգսյանը մերժեց և առաջարկեց շարունակել դատական պրոցեսը համոզված լինելով, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի եւ հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը»։

Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար, այն է՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:

Մասնավորապես՝ Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Լավրենտի Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Սիսիանի «Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել