Վարչապետը հաստատել է ներդրումային կոմիտեի աշխատակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 18-ին որոշում է ստորագրել, որով հաստատել է ներդրումային կոմիտեի աշխատակարգը։

Նշենք, որ նշված աշխատակարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման, առաջնահերթությունների ցանկի կազմման և սահմանման կարգը, հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մայիսի 4-ի N 472-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) դրույթների համաձայն ստեղծված ներդրումային կոմիտեի գործունեության նպատակը և խնդիրները, աշխատանքների կազմակերպումը, նիստերի անցկացումը, գործառույթները, հանրային ներդրումային ծրագրերի նախնական ընտրության, առաջնահերթությունների ցանկի հաստատման և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման, ներդրումային կոմիտեի նիստերի արձանագրման և գործավարության կարգը։

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել