Ինչպե՞ս է քննարկվում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում և հաստատվում է Վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:

Կառավարությունը յուրաքանչյուր տարվա բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` պաշտոնապես և էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից Կառավարություն ներկայացրած Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

Ազգային ժողովի նախագահը, բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաև հարցը քննարկելով Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, կազմում է մշտական հանձնաժողովներում բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցը և ներկայացված հաշվետվության հետ այն ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ, Կառավարություն և Վերահսկիչ պալատ:

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովը` իր որոշմամբ, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը շրջանառության մեջ դրվելուց հետո` 10-օրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվության ամփոփ նկարագիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել