Նոտարները քննարկել են իրենց մտահոգող հարցերը և արձանագրել դրանց լուծումները

Նոտարական պալատի վարչության անդամները և Պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը հերթական անգամ հանդիպել են նոտարական համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակը մասնագիտական քննարկումներն են, մասնավորապես՝ նոտարների մոտ իրենց գործունեության ընթացքում առաջացած խնդիրների և դրանց լուծման օրենսդրական և տեխնիկական ուղիների վերաբերյալ:

«Հանդիպումների այս ձևաչափը պարբերաբար կիրառվում է, որը հնարավորություն է տալիս տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել համայնքի անդամին, ինչպես նաև ընդհանուր քննարկումների միջոցով նպաստում ենք նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը»,-նշել է Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը:

Պալատի նախագահը հայտնել է, որ պարբերաբար հարցեր են ստանում նոտարներից՝ կապված օրենսդրական կամ պրակտիկ խնդիրների   հետ, որոնք հավաքագրվում և քննարկվում են Պալատի համապատասխան հանձնաժողովում կամ վարչությունում Սակայն նման հանդիպում-քննարկումների ձևաչափըը առավել արդյունավետ է:

Հանդիպում – քննարկմանը նոտարների հետաքրրքությունների շրջանակներում հնչող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին համայնքի անդամները հայտարարել են, որ նման ձևաչափի հանդիպումները արդյունավետ են, իսկ Պալատի նախագահը և վարչության անդամները վստահեցրել են, որ դրանք շարունակական են լինելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել