Արագածոտնի մարզպետը աշխատակիցներին ներկայացրեց նոր խորհրդականին և օգնականներին

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աշխատասենյակում այսօր հերթական խորհրդակցությունն էր՝ մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանի, Էդգար Փարվանյանի, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի, խորհրդականներ և օգնականների, վարչության ու բաժինների պետերի մասնակցությամբ։

Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից:

Ողջույնի խոսքում Սերգեյ Մովսիսյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանին, մարզպետի օգնականներ Մերի Դատումյանին և Միլադա Հովհաննիսյանին։ Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը նրանց արդյունավետ աշխատանքային գործունեություն մաղթեց, ապա հարցերի զեկուցմամբ սկսվեց խորհրդակցությունը։

Զեկուցումներով հանդես եկան վարչության ու բաժնի պետերը։

Քննարկման առանցքային թեմաներն էին կրթությունը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը, սուբվենցիոն ծրագրերը, քաղաքաշինությունը, զբոսաշրջությունը, սոցիալական ծրագրերը, կանանց իրավունքներին առնչվող հարցերը։

Մարզպետի հանձնարարականով մարզի դպրոցների խնդիրների գույքագրման և դրանց լուծման նպատակով մարզպետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կղեկավարի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը։

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ մարզպետի հանձնարարականով մարզպետարանի ներկայացուցիչները շուտով շրջայցեր են կատարելու համայնքներով՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին, գյուղացու հոգսերին ու խնդիրներին։

Առողջապահության ոլորտի ամենաակտուալ հարցն այսօր համավարակով պայմանավորված իրավիճակն է․ արձանագրվեց, որ մեր մարզում պատվաստված է բնակչության 48,1 %-ը, բոլոր մարզերի շարքում Արագածոտնը լավագույն ցուցանիշով 3-րդ տեղում է։

Զբոսաշրջության ոլորտում այս տարի զգալի աշխուժություն է ակնկալվում։ Ուրախ ենք հայտնել, որ մարզպետարանի ջանքերով ստեղծվել է մարզի զբոսաշրջային կենտրոնների քարտեզ, որը զբոսաշրջիկներին կօգնի արագ և հեշտ կողմնորոշվել մարզում և որ ամենակարևորն է՝ ոչ մի դիտարժան վայր բաց չթողնել։

Տրված հանձնարարականների կատարման ընթացքի և արդյունքների մասին՝ մեր առաջիկա անդրադարձներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել