Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նայեցի «Սահմանադրական բարեփոխումների խորհրդի» նիստը: Ի թիվս այլ անդամների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ մեկ ժամից ավելի քննարկում են թեկնածուների «գնահատման» կարգ: Քննարկումը հերթական անգամ փաստում է, որ սահմանադրական բարեփոխումների իրական օրակարգ առկա չէ: Սահմանադրությունը ամեն օր խախտողները, երբեք չեն կարող այն իրապես բարեփոխել»,- գրել է նա: